«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից մեկ օր առաջ (2:1) պատասխանել է «կարմիր սատանաների» մեկնարկային կազմի արտահոսքին։
«Ես գիտեմ այս պատմությունը. Չեմ կարծում, որ այս օրերին սա կարելի է շտկել: Սա վատ է, բայց եկեք առաջ շարժվենք և տեսնենք, թե արդյոք նրանք կհրապարակեն հաջորդ մեկնարկային կազմը»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ Manchester Evening News-ի լրագրող Սամուել Լակհերսթը սոցցանցերում հրապարակել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը հանդիպման համար։ Նկատենք, որ այն ճիշտ համընկավ Ռուբեն Ամորիմի վերջնական ընտրության հետ։
«Մանչեսթեր Սիթին» 16 խաղում ունի 27 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 22 միավորով 12-րդ տեղում է։