«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպանի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերի ծառայություններով։ «Կարմիր սատանաները» դիտարկում են ավստրիացու տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը, հաղորդում է Sky Sport-ը։

Կիսապաշտպանը եղել է անգլիական գրանդի տեսադատում Ռալֆ Ռանգնիկի ակումբում եղած ժամանակներից: Կոնրադ Լայմերի արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 30 մլն եվրո։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Այս մրցաշրջանում Լայմերը բոլոր մրցաշարերում մասնակցել է Վենսան Կոմպանիի թիմի 18 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։