Չորեքշաբթի երեկոյան Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթին» 0։2 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։
Հաջորդ օրը «քաղաքայինները» հայտարարություն արեցին. Ակումբը դատապարտել է ռասիստական ոտնձգությունները պաշտպան Քայլ Ուոքերի դեմ սոցիալական ցանցերում:
«Մանչեսթեր Սիթին» խստորեն դատապարտում է ռասիստական բռնությունը, որին Ուոքերը բախվել է համացանցում երեկվա խաղից հետո: Մենք չենք հանդուրժի ցանկացած տեսակի խտրականություն՝ լինի դա մարզադաշտերում, թե առցանց։
Մենք Քայլին մեր ամբողջական աջակցությունը կցուցաբերենք այն բանից հետո, երբ նրա հետ այդքան նողկալի վերաբերմունք եղավ»,- ասվում է հայտարարության մեջ:
Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին։ Պեպ Գվարդիոլայի թիմն այս օրը Անգլիայի առաջնությունում կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։