Հոկտեմբերին Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հանգստյան օրերն անցկացրել է Շվեդիայում, որից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին ֆուտբոլիստին բռնաբարության մեջ կասկածելու մասին։
Ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել Ստոկհոլմի հյուրանոցներից մեկում։ Ըստ Expressen-ի՝ գործը փակվել է՝ Մբապեն այլևս կասկածյալ չէ։ Պատճառը ապացույցների անբավարար լինելն է։ Ի վերջո, Կիլիանին նույնիսկ մեղադրանք չի առաջադրվել։ Կիլիան Մբապեն խաղում է Մադրիդի «Ռեալում»:
Օրերս ֆրանսիացին գոլ խփեց Չեմպիոնների լիգայի «Ատալանտայի» դեմ խաղում, որից կարճ ժամանակ անց վնասվածք ստացավ։ Մբապեն ստացել է ազդրի մկանային վնասվածք։