«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ․ «Ակումբին արդյունավետ հարձակվող է պետք»

«Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Կեունը կարծում է, որ «Զինագործներին» նոր հարձակվող է անհրաժեշտ:

«Եթե խոսենք Ժեսուսի և Հավերցի մասին, ապա, իհարկե, նրանք պետք է ավելի շատ գոլեր խփեն, նրանց բացակայում է «մարդասպանի» բնազդը: Կարծում եմ՝ «Արսենալը» կարող է օգտագործել ֆուտբոլիստի, ով կարող է ոչնչից գոլ ստեղծել:

Ժեզուսը լավ է խաղում իր դերը, նա շատ բան տվեց թիմին, բայց ակումբին արդյունավետ հարձակվող է պետք»,- Կեունի խոսքերն է մեջբերում TNT-ն։

Երեկ կայացած «Մոնակոյի» դեմ խաղում (3:0) լոնդոնյան ակումբի վինգեր Բուկայո Սական դուբլի հեղինակ դարձավ, իսկ գերմանացի հարձակվող Կայ Հավերցը, ով փոխարինման դուրս եկավ, եւս մեկ գոլ խփեց։