Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի վերջին «Ատալանտայի» դեմ խաղում։
Հինգշաբթի օրը ֆրանսիացին բուժզննում է անցել, որից հետո մադրիդյան ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել։ Սակայն այս հայտարարությունը թույլ չի տալիս հասկանալ, թե որքան լուրջ է Մբապպեի խնդիրը։
«Այսօր անցկացրած բժշկական հետազոտություններից հետո Կիլիան Մբապեին բժշկական բաժանմունքը ախտորոշել է ձախ ոտքի ազդրի վնասվածք։ Ֆուտբոլիստի վիճակը վերահսկվելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, Իսպանիայի առաջնության «Ռայո Վալեկանոյի» հետ արտագնա խաղում: