Պեպ Գվարդիոլան կիսվել է «Մանչեսթեր Սիթիում» տիրող իրավիճակի մասին իր մտքերով։
Անգլիական թիմը Չեմպիոնների լիգայի խաղում պարտվել է «Յուվենտուսին» (0:2):
«Իհարկե ես ինձ հարցեր եմ տալիս: Ես ունեմ իմ սեփական մտքերը։ Ես կայուն եմ թե՛ լավ, թե՛ վատ պահերին։
Կայուն վիճակում է նաեւ հանդերձարանը։ Հաղթանակը նշանակում է, որ մենք երջանիկ ենք, պարտությունը՝ ոչ։ Ի՞նչ կարող ենք անել։ Խղճացեք ինքներդ ձեզ և ոչ թե մեզ։
Մենք բարելավում ենք իրավիճակը և առաջ ենք գնում։ Այս ամիս մենք բազմիցս ենք հայտնվել այս իրավիճակում»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան։