Այս ցուցանիշով «Մանչեսթեր Սիթին» վատագույնն է թոփ 5 լիգաներում

«Մանչեսթեր Սիթին» նոյեմբերի սկզբից ամենաշատ գոլ է բաց թողել թոփ 5 առաջնություններում։

Պեպ Գվարդիոլայի թիմը Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրում պարտվեց «Յուվենթուսին» (0:2): «Մանչեսթեր Սիթին» իր վերջին 10 խաղում միայն մեկ հաղթանակ է տարել։

 Նոյեմբերի սկզբից անցկացրած 9 խաղում «Սիթին» բաց է թողել 21 գնդակ՝ ավելի շատ, քան այս ժամանակահատվածում թոփ 5 լիգաների ցանկացած այլ թիմ։