«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ում պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ, ակնկալում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ալեքսանդր-Առնոլդը «գայթակղված» է «Լոս Բլանկոսին» միանալու գաղափարով, չնայած այն խոսակցություններին, որ «Լիվերպուլի» սանը բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան», որը ցանկանում է մրցակցություն ստեղծել Ժյուլ Կունդեի համար, հետաքրքրություն է ցուցաբերում Ալեքսանդր-Առնոլդի նկատմամբ։
Այս մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը մասնակցել է 17 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում կատարել է չորս գոլային փոխանցում։