Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Արգենտինայում։
Ինչպես հայտնում է AS-ը, իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Բոկա Խունիորսը»: Արգենտինական ակումբի ղեկավարները ցանկանում են թիմում միավորել երկու լեգենդների՝ Ռամոսին ու ուրուգվայցի Էդինսոն Կավանիին։
Սպասվում է, որ բանակցությունները կկայանան հունվարին։
«Բոկա Խունիորսը» ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը Աշխարհի ակումբային առաջնությունից առաջ։ Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։