📷 Ջենարո Գատուզոն 22 տարվա մեջ առաջին անգամ սափրել է մորուքը

Իտալիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ «Հայդուկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն 22 տարվա մեջ առաջին անգամ սափրել է մորուքը։

Գատուզոն որոշել է այս քայլին դիմել՝ տղամարդկանց առողջության հարցերով զբաղվող կազմակերպության համար 10 հազար եվրո հավաքելու համար։

46-ամյա Գատուզոն «Հայդուկը» գլխավորում է 2024 թվականի հուլիսից։ Նախկինում նա աշխատել է «Մարսելում», «Վալենսիայում», «Նապոլիում», «Միլանում» և այլ թիմերում: