«Մանչեսթեր Սիթին» նոյեմբերի սկզբից ավելի շատ գոլ է բաց թողել, քան թոփ-5 լիգաների ցանկացած թիմ

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում պարտվեց «Յուվենթուսին» (0:2):

Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի թիմը նոյեմբերի սկզբից բոլոր մրցաշարերում բաց է թողել 21 գոլ։

Այս ցուցանիշը բացարձակապես վատագույնն է թոփ 5 առաջնությունների բոլոր թիմերի մեջ: