Ռուբեն Ամորիմ․ «Մեր նպատակն է հաղթել Պրեմիեր Լիգայում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի նպատակների մասին։

«Մեր նպատակն է հաղթել Պրեմիեր Լիգան։ Իհարկե, կարելի է նայել մրցաշարային աղյուսակին և հասկանալ, որ Եվրոպա Լիգայում հաղթելն ավելի հեշտ ճանապարհ է, բայց ես դրա վրա չեմ կենտրոնանում։

Մենք ցանկանում ենք դառնալ Պրեմիեր Լիգայի չեմպիոն, այլ ոչ թե պարզապես Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել»,- մասնագետի խոսքերն է մեջբերում UtdDistrict-ը։

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 13-րդ տեղում են, ուստի չեմպիոնության միջոցով Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու նրանց հնարավորությունները շատ փոքր են: