2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 5-ին։
Ինչպես հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայությունը, վիճակահանության արարողությունը տեղի կունենա Մայամիում (ԱՄՆ) և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։
Հաջորդ տարի Աշխարհի ակումբային առաջնությունը կլինի առաջինը, որտեղ կընդգրկվեն 32 ակումբներ։
Մրցաշարը տեղի կունենա ԱՄՆ-ում 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։