Ֆրանսիայի հավաքականի առաջատարներից մեկը վնասվածք է ստացել

Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ Ֆրանսիայի հավաքականում փոփոխություն է տեղի ունեցել։

ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով չի օգնի ազգային թիմին։ Հաղորդվում է, որ Դեմբելեն բացակայում է աջ ոտքի ազդրի վնասվածքի պատճառով։

Փոխարենը հավաքական է հրավիրվել «Բավարիայի» հարձակվող Քինգսլի Կոմանը։

Նոյեմբերի 14-ին Ֆրանսիան տանը կմրցի Իսրայելի հետ, իսկ նոյեմբերի 17-ին արտագնա խաղում կմրցի Իտալիայի հետ։