Պաշտոնական․ Ռուդ վան Նիստելռոյը լքեց «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատել է գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռուդ վան Նիստելռոյի հեռանալու մասին լուրերը։

«Ռուդը կա և միշտ կմնա «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը։ Մենք երախտապարտ ենք նրա ներդրման և այն բանի համար, թե ինչպես է նա մոտեցել իր դերին ակումբում իր ողջ ընթացքում։ Նա միշտ շատ ցանկալի հյուր կլինի «Օլդ Թրաֆորդում»»,- ասվում է թիմի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

48-ամյա հոլանդացին Էրիկ տեն Հագին աշխատանքից հեռացնելուց հետո կատարել է թիմի գլխավոր մարզչի պարտականությունները։ Նրա օրոք «կարմիր սատանաները» անցկացրել են 4 հանդիպում, որոնցում տարել են 3 հաղթանակ և 1 ոչ-ոքի։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռուբեն Ամորիմը։