«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական կարող է լքել թիմը:
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է ՊՍԺ-ն: Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է իր թիմում տեսնել անգլիացի հարձակվողին:
Նշվում է, որ լոնդոնյան թիմի ղեկավարությունը չի ծրագրում առաջիկա տարիներին վաճառել անգլիացուն:
Ընթացիկ մրցաշրջանում Սական մասնակցել է 10 հանդիպման, դառնալով՝ 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: