«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը 2025 թվականի ամռանը, ամենայն հավանականությամբ ազատ գործակալի կարգավիճակով կլքի մյունխենյան թիմը, հայտնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի՝ գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են MLS-ի և Սաուդյան Արաբիայի ակումբները:
Մյուլերը դեռ հստակ չի որոշել, թե որտեղ կարող է շարունակել կարիերան, սակայն նշվում է, որ գերմանացին ընտրություն կկատարի այս երկու տարբերակների մեջ:
Ընթացիկ մրցաշրջանում Մյուլերը անցկացրել է 10 հանդիպում, դառնալով՝ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: