«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ անգլիական գրանդի ղեկավարությունը նախատեսում է գնել շվեդ հարձակվողին 2025 թվականի ամռանը: «Նյուքասլը» իր հերթին մտադիր չէ բաժանվել իր առաջատար ֆուտբոլիստներից մեկից։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Կաչաղակների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո: