«Ռեալ-Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը իսպանական Պրիմերայի «Բարսելոնայի» հետ խաղում (1:0):
«Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես էին ֆուտբոլիստները կռվում: Հաշվի առնելով հանդիպման բովանդակությունը՝ ես հպարտ կլինեի ցանկացած արդյունքով, բայց մենք ցանկանում էինք հաղթել։ Մեր ֆուտբոլիստներն ու երկրպագուները ուրախ լքում են մարզադաշտը։
Ես չտեսա չեղարկված գոլի կրկնությունը, բայց մրցակիցն արժանի էր պարտության։ Մենք ավելի լավն էինք՝ հաշվի առնելով հանդիպման պատկերը։ Սա բացարձակապես արժանի ու արդար հաղթանակ էր»,- Ալգուասիլի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Անցկացրած 13 հանդիպումներից հետո «Բարսելոնան» 33 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Ռեալ-Սոսյեդադը» նույնքան խաղերից հետո 18 միավորով ութերորդն է։