«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայտնել է, որ իր թիմը «Նապոլիի» հետ խաղում արժանի էր հաղթանակի։ Խաղը ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
«Ես շնորհավորեցի իմ թիմին: Անկասկած, «Ինտերը» այս խաղում արժանի էր հաղթանակի: Երկրորդ խաղակեսում գերիշխում էինք խաղը, կարող էինք ավելի լավ խաղալ, բայց ցավոք չստացվեց։
Հաշվի առնելով «Արսենալի» դեմ վերջին խաղը, ես իսկապես չէի սպասում, որ մենք այդքան տպավորիչ խաղ կցուցադրենք: Երկու անգամ հարվածեցինք դարպասաձողին և 11 մետրանոցից վրիպեցինք: Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ կարելի էր անել», – Ինձագիի խոսքերը մեջբերում է DAZN-ը: