Իբրահիմա Կոնատեն խոսել է Կիլիան Մբապեի նկատմամբ մեծացած ճնշման մասին։
«Բոլորը կենտրոնացած են նրա վրա: Ես հաճախ եմ նրան ասում՝ «Ինձ պետք է քո ֆուտբոլի մակարդակը, բայց ինձ պետք չէ քո կյանքը»: Որովհետև, անկեղծ ասած, շատ դժվար է, նրա անունն ամենուր է, մենք անընդհատ խոսում ենք նրա մասին, քննարկում նրա ամենափոքր արարքները։
Պետք է երախտապարտ լինենք այն ամենի համար, ինչ նա կարողացավ բերել այս թիմին։ Նա շատ բան արեց, ամբողջ աշխարհը գիտի այդ մասին։
Նա այսօր այստեղ չէ: Ֆուտբոլիստները, ովքեր փոխարինում են նրան այս դիրքում, պետք է կատարեն իրենց աշխատանքը, լինեն վճռական և թույլ տան մեզ հաղթել խաղերում»,- ասել է Ֆրանսիայի հավաքականի և «Լիվերպուլի» պաշտպանը։