Հական Չալհանօղլու․ «Վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար»

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն անդրադարձել է «Նապոլիի» հետ հանդիպման ընթացքի մասին։

Ա Սերիայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում թուրք ֆուտբոլիստը խփեց «ներաձուրիների» միակ գոլը: Երկրորդ խաղակեսում կիսապաշտպանը կարող էր դուբլի հեղինակ դառնալ, բայց չիրացրեց 11 մետրանոցը:

«Մենք գերակայում էինք և ավելիին էինք արժանի։ Մեր բախտը չբերեց, և ափսոսում եմ, որ 11 մետրանոցից վրիպեցի։ Վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար, բայց ես չէի ուզում, որ դա տեղի ունենար այսօր:

Մեր մրցակիցներն ուժեղացել են, յուրաքանչյուր թիմում շատ լավ խաղացողներ կան, բայց առջևում երկար մրցաշրջան է։ Չորեքշաբթի «Արսենալի» հետ խաղից հետո կիրակի օրը «Նապոլիի» դեմ խաղալը հեշտ չէ», – Չալհանօղլուի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան: