Վինիսիուս Ժունիորն աջակցել է Էդեր Միլիտաոյին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն աջակցել է իր թիմակից Էդեր Միլիտաոյին։

Բրազիլացի պաշտպանը լուրջ վնասվածք է ստացել Լա Լիգայի վերջերս կայացած «Օսասունայի» դեմ խաղում:

Ամենայն հավանականությամբ, Միլիտաոն չի հասցնի վերականգնվել մինչև մրցաշրջանի ավարտը՝ նրա մոտ ախտորոշվել է խաչաձև կապանների պատռվածք։ Նույն պատճառով խաղացողը բաց է թողել վերջին մրցաշրջանի մեծ մասը:

«Եղբայր, դու արդեն գիտես այս ճանապարհը։ Դու կվերադառնաս նույնիսկ ավելի ուժեղ, քան նախկինում, ճիշտ այնպես, ինչպես արել ես անցյալում: Մի հուսահատվիր, վայելիր քո ժամանակը: Ես սիրում եմ քեզ»,- գրել է Վինիսիուսը սոցիալական ցանցերում՝ դիմելով իր հայրենակցին։

Հաջորդ հանդիպումը Մադրիդի «Ռեալը» կանցկացնի նոյեմբերի 24-ին «Լեգանեսի» դեմ։