Պիրս Մորգանը քննադատել է Կայ Հավերցին

Լրագրող Պիրս Մորգանը «Չելսիի» հետ լոնդոնյան դերբիից հետո քննադատել է «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

«Հավերց, ծույլ ապուշ։ Դուք ճիշտ միավորներ չեք վաստակում: «Արսենալին» իսկական հարձակվող է պետք: Արտետան սա չի՞ հասկանում»,- ասված է լրագրողի սոցցանցերում։

Հավերցը Անգլիայի Պրեմիեր Lիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում։ Գերմանացի հարձակվողը դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Անգլիայի առաջնության 11 տուրից հետո «զինագործները» վաստակել են 19 միավոր։ Միկել Արտետայի սաները աղյուսակում չորրորդն են՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով 9 միավորով: