LA LIGA. «Ռեալ-Սոսյեդադը» հաղթեց «Բարսելոնային»

Լա Լիգայի 13-րդ տուրում «Ռեալ-Սոսյեդադը» տանը ընդունեց առաջատար «Բարսելոնային» և հաղթեց 1։0 հաշվով։

Խաղի միակ գոլը խփեց Շերալդո Բեկերը, 33-րդ րոպեին գրավելով Ինյակի Պենյայի պաշտպանած դարպասը։

Այս պարտությունից հետո «Բարսելոնան» 33 միավորով առաջինն է և 6 միավոր առաջ է մեկ խաղ պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալից»