Կառլո Անչելոտին խոսել է Կիլիան Մբապպեի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է իր թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Մբապպեն մեղադրվում է բռնաբարության մեջ։

«Նա լավ է անում: Նա օգտվեց դադարից՝ իր վիճակը բարելավելու համար։ Կիլիանը երջանիկ է, անհամբեր սպասում է վաղը վերադառնալուն և ցանկանում է կարևոր լինել թիմի համար: Այս 15 օրվա ընդմիջումը նրան շատ օգնեց»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է «RMC Sport»-ը։

Մբապպեն «Ռեալին» է միացել նախորդ ամառ: Նախկինում հարձակվողը հանդես է եկել «Պարի Սեն Ժերմենում»: