Պեպ Գվարդիոլան խոսել է իր ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան ասել է, որ դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Գվարդիոլայի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

«Այս փուլում ես դեռ որոշում չեմ կայացրել։ Երբ որոշում կայացնեմ, կտեղեկացնեմ ակումբին, իսկ հետո մամուլին։ Դրա համար նորություն չկա, և դրա համար արդեն ասվածին բացարձակապես ոչինչ ավելացնելու կարիք չունեմ։ Իմ ուշադրությունը միայն հաջորդ խաղի վրա է»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանո։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է 2016 թվականից։ Նա նախկինում մարզել է Մյունխենի «Բավարիան» և «Բարսելոնան»: