Իտալական «Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Անցած ամիս Խվիչան ազգային առաջնությունում անցկացրել է 3 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Սեպտեմբերի լավագույնի կոչման համար քվեարկության արդյունքներով Կվարացխելիան առաջ է անցել Բրեմերից, Կաստրոյից, Կուտրոնեից, Դի Մարկոյից և Պուլիշիչից: