Ռայան Գրավենբերխը համեմատել է անգլիական և գերմանական ֆուտբոլը

«Լիվերպուլի» հոլանդացի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը համեմատել է Անգլիայի Պրեմիեր Լիգան Բունդեսլիգայի հետ։ Գրավենբերխը նախկինում հանդես է եկել «Բավարիայում»:

«Անգլիական ֆուտբոլն ավելի արագ է։ Այստեղ ավելի դժվար է խաղալ: Եվ կարևոր չէ՝ գնդակով, թե առանց դրա, Պրեմիեր Լիգայում պրեսինգը նույնպես ագրեսիվ է։

Բունդեսլիգայում, կարծում եմ, դուք ավելի շատ ժամանակ ունեք որոշում կայացնելու համար: Այստեղ դուք պետք է արագ որոշեք։

Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ ես հարմարվում նոր հանգամանքներին»,- Գրավենբերխի խոսքը մեջբերում է բրիտանական Mirror-ը։