Մարտին Սուբիմենդին խոսել է «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխության մասին 

«Ռեալ Սոսյեդադի» հենակետային կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին խոսել է «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխության մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «քաղաքայինները» ցանկանում են Սուբիմենդիի օգնությամբ փոխարինել վնասվածք ստացած Ռոդրի Էրնանդեսին։ «Միշտ խոսակցություններ կան, բայց ես դեռ կարծում եմ, որ ինձ համար լավագույն որոշումը կլինի մնալ «Ռեալ Սոսյեդադում»:

Ես դեռ շատ անելիքներ ունեմ այս ակումբի համար, ցանկանում եմ աճել ու զարգանալ այստեղ»,- Սուբիմենդիի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Սուբիմենդին հրաժարվել էր տեղափոխվել «Լիվերպուլ»։ Սակայն ավելի ուշ հաղորդվեց, որ կիսապաշտպանը զղջում է իր որոշման համար: