«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ակումբի ղեկավարությունից պահանջել է պատ կառուցել ակումբի մարզաբազայում, որպեսզի թաքցնի մարզումները հետաքրքրասեր աչքերից, հայտնում է The Sun-ը՝ հղում անելով Daily Mail-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատը կանգնեցվել է մոտ երկու շաբաթ առաջ։ Միևնույն ժամանակ, պատի արժեքը տարակուսանք է առաջացրել ակումբի աշխատակիցների մոտ, քանի որ թիմը վերջերս լուրջ միջոցներ է ձեռնարկել ծախսերը կրճատելու համար։ Պատի արժեքը կազմել է 261 հազար դոլլար
Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։