Իսպանացի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է, թե ով է իրեն նման ներկայիս «Բարսելոնայում»։
«Մի անգամ ինձ համեմատում էին Լաուդրուպի և Գվարդիոլայի հետ։ Մեզանից յուրաքանչյուրն ունի իր ոճը, իսկ Պեդրին իր տաղանդով ունի սեփական կարիերան ստեղծելու ներուժ։
Պեդրին ասում է, որ ես իր կուռքն էի։ Որքան շատ եմ նայում նրան, այնքան ավելի շատ նմանություններ եմ տեսնում մեր միջև», – ասել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը, ով վերջերս հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին։