Խոսելուն նշել է, թե ով է արժանի «Ոսկե գնդակին»

«Ալ-Ղարաֆայի» կենտրոնական հարձակվող Խոսելուն կարծում է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը, այլ ոչ թե հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

«Ես դա կտայի Կարվախալին։ Մենք խոսում ենք մի ֆուտբոլիստի մասին, ով անցյալ տարի հաղթեց ամեն ինչ, նվաճեց նույն ակումբային տիտղոսները, ինչ Վինին, ում ես իսկապես գնահատում և սիրում եմ որպես թիմակից, բայց կարծում եմ, որ Դանին ավարտեց մրցաշրջանը որպես Չեմպիոնների լիգայի եզրափակչի լավագույն և որպես Եվրոպայի առաջնությունում հաղթանակի կարևոր ներդրում ունեցած ֆուտբոլիստ։

Պաշտպանները չեն ստանում իրենց արժանիքները, քանի որ գլխավոր հերոսը, ամենայն հավանականությամբ, դառնում է նա, ով գոլեր է խփում և գոլային փոխանցումներ է կատարում։

Բայց Դանին ևս գոլեր էր խփում և գոլային փոխանցումներ էր կատարում։ Նա հաղթելու լուրջ թեկնածու է, քանի որ մենք վաղուց նման բան չենք տեսել, և անցյալ տարի նվաճած տիտղոսները արդարացի կդարձնեն նրա հաղթանակը, – Խոսելու խոսքերն է հաղորդում Mundo Deportivo-ն։