Քրիստիան Իդալգո. «Ինտելեկտը Ինյեստայի ուժն է»

«Բարսելոնայի» նախկին խաղացող Քրիստիան Իդալգոն կիսվել է Անդրես Ինյեստայի մասին իր մտքերով, – փոխանցում է Euro-Futbol.Ru-ն։

«Ես շատ լավ հիշողություններ ունեմ Ինյեստայի հետ կապված։ Բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի ֆուտբոլիստ է նա, բայց ես կցանկանայի խոսել նրա մարդկային տեսակի մասին։ Նա շատ հանգիստ է, շատ հանգիստ, երբեմն նույնիսկ չափից դուրս։ Նա միշտ մտածում էր ինչ-որ բան անելուց կամ ասելուց առաջ:

Բանականությունը նրա ուժն է, և դրա համար էլ նա դարձավ այդքան մեծ խաղացող։ Անդրեսը նույնպես շատ բարի է և միշտ փորձել է օգնել իր գործընկերներին», – Euro-Futbol.Ru-ի հետ զրույցում ասել է Իդալգոն։

Հիշեցնենք, որ Ինյեստան վերջերս ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան 40 տարեկանում։ Նա իր հանդիպումների ճնշող մեծամասնությունն անցկացրել է հարազատ Բարսելոնայի կազմում։