«Մանչեսթեր Սիթին» իր ֆուտբոլիստին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթին» աշխատում է թիմն ուժեղացնելու ուղղությամբ մտածելով` կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին։ Ինչպես հայտնում է TodoFichajes-ը,

«Քաղաքայինները» մտադիր են պայմանագիր կնքել Ֆլորիան Վիրցի հետ: Ըստ աղբյուրի՝ Անգլիայի վերջին տարիների չեմպիոնը առաջադեմ բանակցություններ է վարում Լևերկուզենի «Բայերի» 21-ամյա աստղի համար։

Լևերկուզենի «Բայերը» Վիրցի համար ակնկալում է վաստակել 120 միլիոն եվրո, և «Մանչեսթեր Սիթին», ըստ երևույթին, պատրաստ կլինի ընդառաջել այս խնդրանքին։ Արժե ասել, որ խոսակցությունները Ֆլորիան Վիրցին կապում են եվրոպական այլ բարձր կարգավիճակ ունեցող ակումբների, մասնավորապես՝ Մադրիդի «Ռեալի» և «Բավարիայի» հետ։