Մադրիդի «Ռեալը» չի շտապում դուրս գալ տրանսֆերային շուկա՝ չնայած ֆուտբոլիստների վնասվածքներին։
Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մինչև մրցաշրջանի ավարտը չի կարողանա հույս դնել Դանի Կարվախալի վրա, ով բացակայում է խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։ Պաշտպանության աջ եզրում իր տեղը կզբաղեցնի Լուկաս Վասկեսը։
Ինչպես հայտնում է լրագրող Խոսե Լուիս Սանչեսը, «Ռեալը» հունվարին նոր ֆուտբոլիստ կգնի միայն հիմնական ֆուտբոլիստներից մեկի հերթական լուրջ վնասվածքի դեպքում։
Ըստ լուրերի՝ Կառլո Անչելոտտին ցանկացել է թիմում նոր պաշտպան տեսնել, սակայն ղեկավարությունը մերժել է։