Մադրիդի «Ռեալը» պատրաստ է լսել «Լիվերպուլի» առաջարկը հենակետային կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի տրանսֆերի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է Fichajes-ը, անգլիական ակումբը պատրաստ է ֆրանսիացու համար 75 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում վճարել։
Հիշեցնենք, որ Չուամենին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ ֆրանսիական «Մոնակոյից»։