Լոնդոնի «Թոթենհեմի» նախկին կիսապաշտպան Դելե Ալին կարող է ուժերը փորձել Իտալիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Tribal Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալը բանակցում է «Ջենոայի» ներկայացուցիչների հետ։
Ալին ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է և պահպանում է մարզավիճակը «Էվերթոնի» կազմում։
Անգլիայի հավաքականի կազմում Ալին անցկացրել է 37 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։