Ֆրենկի դե Յոնգը ընդգրկվել է «Բարսելոնայի» հայտացուցակում՝ «Յանգ Բոյզի» դեմ խաղի համար

«Բարսելոնան» հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ տնային հանդիպման համար։

23 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակում է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ով վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չէր գալիս այս տարվա ապրիլից։

Возможно, это изображение 1 человек, играет в футбол, играет в футбол и текст

Թիմերի միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին Բարսելոնայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։