Հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Այս մասին հայտնում է AS-ը։
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողը բանակցություններ է վարում երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ինտերսիթիի» հետ։ Նշվում է, որ տրանսֆերի ուղղությամբ աշխատանքներն ընթանում են, սակայն դեռ ավարտված չեն։
34-ամյա Բալոտելլին ազատ գործակալի կարգավիճակում է այն բանից հետո, երբ նրա պայմանագիրը թուրքական «Ադանա Դեմիրսպորի» հետ ավարտվեց 2023/24 մրցաշրջանի վերջում։