Մարիո Բալոտելին բանակցություններ է վարում իսպանական թիմի հետ

Հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Այս մասին հայտնում է AS-ը։

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողը բանակցություններ է վարում երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ինտերսիթիի» հետ։ Նշվում է, որ տրանսֆերի ուղղությամբ աշխատանքներն ընթանում են, սակայն դեռ ավարտված չեն։

34-ամյա Բալոտելլին ազատ գործակալի կարգավիճակում է այն բանից հետո, երբ նրա պայմանագիրը թուրքական «Ադանա Դեմիրսպորի» հետ ավարտվեց 2023/24 մրցաշրջանի վերջում։