Անդրես Ինյեստան որոշել է ավարտել իր խաղային կարիերան

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան կհայտարարի իր կարիերան ավարտելու մասին։

Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 40-ամյա նախկին կիսապաշտպանը կհայտարարի այդ մասին հոկտեմբերի 8-ին։

Կարիերայի մեծամասնությունն Ինյեստան անցկացրել է 8 համարի խաղաշապիկով։

Ֆուտբոլիստը սոց․ կայքերում տեսանյութ է տեղադրել և գրել․ «Հոկտեմբերի 8։ Իմ նոր ապագան»։

Ինյեստան «Էմիրեյթսից» հեռանալուց հետո մնացել է ազատ գործաալի կարգավիճակում:

2018-ից 2023 թվականներին կիսապաշտպանը հանդես է եկել «Վիսել Կոբեում»։ Մինչ այս Ինյեստան իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»։ Կատալոնական ակումբի հետ նա 4 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան, 9 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ՝ երկրի գավաթակիր։

Իսպանիայի հավաքականի կազմում Ինյեստան դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։