Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինը համալրել է «Ինտեր Մայամիի» մարզչական շտաբը, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 36-ամյա արգենտինացին կաշխատի որպես ֆուտբոլիստների զարգացման մարզիչ։
«Ինտեր Մայամին» Իգուաինի վերջին ակումբն էր, որտեղ նա ավարտեց իր կարիերան 2022 թվականին։
Ներկայումս Արգենտինայի հավաքականում Իգուաինի նախկին թիմակից Լիոնել Մեսսին հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»։