FourFourTwo-ը կազմել է աշխարհի լավագույն ձախ եզրային հարձակվողների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշային աղյուսակը հիմնված է ոչ միայն նրանց ներկայիս կարգավիճակի, այլև վերջին երկու-երեք մրցաշրջանների ընթացքում կատարած արդյունքների վրա:
Առաջին տեղում Վինիսիուս Ժունիորն է (Ռեալ Մադրիդ): Երկրորդ տեղը բաժին է հասել Ռաֆայել Լեաուին (Միլան), երրորդը՝ Նիկո Ուիլյամսին (Ատլետիկ):
Հաջորդում են՝ Խվիչա Կվարացխելիան (Նապոլի), Ժերեմի Դոկուն (Մանչեսթեր Սիթի), Լուիս Դիասը (Լիվերպուլ), Գաբրիել Մարտինելին (Արսենալ), Քինգսլի Կոմանը (Բավարիա), Միկել Օյարցաբալը (Ռեալ Սոսյեդադ) և Սոնը (Թոթենհեմ):