«Նապոլին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը վինգեր Խվիչա Կվարացխելիայի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական ակումբը կապ է հաստատել վրացի ֆուտբոլիստի գործակալների հետ՝ քննարկելու նոր համաձայնագրի կնքելու հնարավորությունը։ Կողմերը կրկին կհանդիպեն մի քանի շաբաթից։
«Նապոլին» նոր պայմանագրի առաջարկ է արել դեռ հուլիսին։ Եթե այն ընդունվի, Խվիչան կարող է տարեկան վաստակել 6 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները:
Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։