Ֆրենկի դե Յոնգ․ «Ես շուտով կվերադառնամ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է իր վնասվածքների մասին։

«Նույն կոճի երեք վնասվածքն ինձ համար հոգեբանական փոքրիկ խնդիր դարձավ։ Բայց ես աստիճանաբար վստահություն եմ ձեռք բերում՝ կրկին ուժեղ հարվածելու գնդակին և չվախենալու հարվածներ կատարելուց։ Ես շուտով կվերադառնամ»,- Դե Յոնգի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով դեռ խաղադաշտ դուրս չի եկել։