«Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը տեսանելի ապագայում կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Սաութհեմփթոնը» կարող է դիտարկել 49-ամյա մասնագետի թեկնածությունը։
Նշվում է, որ այս տարբերակը հավանական է, եթե անգլիական թիմը որոշի բաժանվել Ռասել Մարտինից անբավարար արդյունքների պատճառով։
Ներկայումս «Սաութհեմփթոնը» զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։