Անտոնիո Կոնտե. «Իրականությունն այն է, որ «Նապոլին» դեռ հեռու է մեծ նվաճումներից»

Ա Սերիայի 6-րդ տուրի խաղում «Մոնցայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 1-ին տեղը զբաղեցրած նեապոլցիների չեմպիոնական հավակնությունների մասին։

«Ես միշտ ասում եմ, որ մենք առավելություն ունենք, որ կարող ենք ամբողջ շաբաթ մարզվել, բայց թերությունն այն է, որ մեր թիմն այնքան մրցունակ չէ, որքան նրանք, ովքեր խաղում են եվրոպական մրցաշարերում:

Այնուամենայնիվ, մենք փորձում ենք աշխատել, որպեսզի պահենք երազանքները, քանի որ դրանք նույնպես կարող են իրականանալ: Բայց պետք է հաշվի նստեմ իրականության հետ, և դա ասում է, որ մենք շատ հեռու ենք մեծ ձեռքբերումներից։ Մենք պետք է քրտնաջան աշխատենք յուրաքանչյուր խաղում, ինչպես այսօր, երբ պետք է շատ աշխատեինք այս միավորները վաստակելու համար։

Երեք ամիս էլ չի անցել, ինչ նախագահը խոսում է թիմն ամբողջությամբ վերակառուցելու մասին։ Մենք կորցրեցինք 14 ֆուտբոլիստի և գնեցինք 7 ֆուտբոլիստի: Մենք կորցրինք Վիկտոր Օսիմհենին և Պյոտր Զելինսկուն։

Ես հասկանում եմ, որ ինձնից շատ բան է սպասվում, քանի որ ես անցյալում մեծ հաջողությունների եմ հասել։ Ինչպես ասացի, մենք կարող ենք թույլ տալ, որ երկրպագուները երազեն, բայց ես պետք է խելամիտ մնամ և հասկանամ, որ կան թիմեր, որոնք շատ պատճառներով մեզնից առաջ են: Մենք հետապնդում ենք նրանց ու կփորձենք ցույց տալ մեր լավագույն խաղը։

Ես բավականաչափ փորձ ունեմ դա ասելու համար, քանի որ երբեմն բաներ եմ լսում այն ​​մարդկանցից, ովքեր չգիտեն, թե ինչ է նշանակում հաղթել առաջնությունում և չգիտեն, թե ինչի մասին են խոսում: Մեր նպատակն է «Նապոլին» կրկին մրցունակ դարձնել, այլ ոչ թե ինչպես նախորդ մրցաշրջանում, երբ մենք 10-րդ տեղում էինք և 40 միավորով հետ «Ինտերից»: Սա իմ նախազգուշացումն է բոլորին»,- ասել է Կոնտեն DAZN-ին տված հարցազրույցում: