Մադրիդի «Ատլետիկոն» հայտնել է թիմի 21-ամյա կիսապաշտպան Պաբլո Բարիոսի վնասվածքի մասին։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իսպանիայի Մ21 հավաքականում հանդես գալու ժամանակ։ Բուժզննումից պարզվել է, որ ֆուտբոլիստը ձախ ոտքի մկանային վնասվածք ունի, ինչը թույլ չի տա նրան խաղադաշտ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի «Լայպցիգի» և Լա Լիգայի 5-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Բարիոսը տարբեր վնասվածքների պատճառով բաց թողեց մոտ 20 հանդիպում։